Հայտնի է, թե ինչ վճիռ կարող է կայացվել «Մանչեսթեր Սիթիի» խախտումների գործով

«Մանչեսթեր Սիթին» շուտով կիմանա իր ֆինանսական խախտումների գործով դատավճիռը։ Ֆուտբոլային ֆինանսների փորձագետ Կիրան Մագուայրը կարծում է, որ «Սիթին» կարող է մինչև 100 միավոր կորցնել Պրեմիեր լիգայում:

«Եթե հիշում եք Նոթինգհեմ Ֆորեստի և «Էվերթոնի» գործերով հանձնաժողովի զեկույցները, ապա դրանց խախտումները համարվում էին աննշան: Եվ նրանցից ի վերջո հանեցին չորս և վեց միավոր:

Այն, ինչի մեջ մեղադրվում է «Մանչեսթեր Սիթին», ըստ էության կորպորատիվ խարդախություն է և պետք է դիտարկվի որպես լուրջ սխալ վարքագիծ: Եթե ​​նրանք մեղավոր են, և ես այստեղ շեշտում եմ «եթե» բառը, ապա պատիժը շատ ավելի խիստ կլինի։ «Նրանցից կարող են հանել մոտ 60-100 միավոր»,- ասել է Մագուայրը Tear Us Apart փոդքաստում: