Ջոն վան’տ Սխիպ․ «Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար»

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը նոր պաշտոնում ներկայացվելուց հետո ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է իր նոր աշխատանքը։

«Ես Ջոն վան’տ Սխիպն եմ, Հայաստանի հավաքականի նորանանակ գլխավոր մարզիչը։ Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Սպասում եմ թիմի և ֆեդերացիայի աշխատակիցների հետ համագործակցության մեկնարկին։
Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին։ Շնորհակալ եմ շատ ջերմ ընդունելության համար։ Կտեսնվենք շուտով»,- նշել է Ջոն վան’տ Սխիպը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում։