Կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան շարունակում է մնալ տրանսֆերային նորությունների թիրախում։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, 22-ամյա ֆրանսիացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Աղբյուրի համաձայն՝ Կամավինգայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում երեք մեծ ակումբներ։
Այդ թվում են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և Մյունխենի «Բավարիան»: 2024/2025 մրցաշրջանում Էդուարդո Կամավինգան անցկացրել է 19 պաշտոնական հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները ֆրանսիացուն գնահատում են 80 միլիոն եվրո։ Կամավինգայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: