Հայտնի է, թե որ դեպքում Վիրջիլ վան Դեյկը կտեղափոխվի «Բարսելոնա»

Նոր տեղեկություններ են հայտնի դարձել «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը։

«Բարսելոնան» կմտնի 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մրցավազքի մեջ միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ և ամռանը դառնա ազատ գործակալ:

Այս մրցաշրջանում վան Դեյկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ հոլանդացի ֆուտբոլիստի արժեքը կազմում է 28 մլն եվրո։