«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան շրջանցել է Մադրիդի «Ռեալի» իր հայրենակից Վինիսիուս Ժունիորին մրցաշրջանի լավագույն ձախ եզրայինների վարկանիշային աղյուսակում։
Այս դիրքում սեզոնի լավագույն ֆուտբոլիստների հնգյակը հրապարակել է Score 90-ը։ Աղբյուրի համաձայն՝ Ռաֆինյան գլխավորում է վարկանիշը։
Վինիսիուսը երկրորդն է ցուցակում, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Բրեդլի Բարկոլան: Նշենք, որ լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Լուիս Դիասը (Լիվերպուլ) և Ադեմոլա Լուկմանը (Ատալանտա):
Այս մրցաշրջանում 28-ամյա Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում դարձել է 24 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։