Վիտոր Ռոկեն չի ցանկանում վերադառնալ Բրազիլիա։ Այս ասին հայտնում է Mundo Deportivo պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ «Ռեալ Բետիսի» մարզական տնօրեն Մանու Ֆախարդոն հերքել է խոսակցությունները, ըստ որոնց Վիտոր Ռոկեն ցանկանում է տեղափոխվել «Պալմեյրաս», անվանելով դրանք «սուտ»:
Նշենք, որ բրազիլացին կատարել է «Բետիսի» բոլոր խաղերի 97%-ին, սակայն վերջին չորս խաղերում մնացել է պահեստայինների նստարանին: