«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է վնասվածքների պատճառով «Արսենալի» խնդիրների մասին:
«Նրանք պետք է ինչ-որ բան մտածեն. Ես այնքան էլ համակրանք չեմ զգում «Արսենալի» նկատմամբ. Նրանք մրցաշրջանի սկզբում գիտեին, որ կենտրոնական հարձակվողի պակաս ունեն: Նրանք գիտեին, որ հայտնվել են մի իրավիճակում, երբ մեկնարկային կազմում որակյալ ֆուտբոլիստներ չունեն:
Նրանք նաև արդեն երկու տարի անընդմեջ չեմպիոնական մրցավազքի են մասնակցում և գիտեն, թե ինչպիսին է դա: Այնպես չէ, որ լոնդոնյան ակումբը անփորձ թիմ է, այնպես չէ, որ նրանք անփորձ մարզիչ ունեն, կամ այնպես չէ, որ սա նոր իրավիճակ է նրանց համար, բայց «Արսենալին» պակասում են գոլեր և բարձրակարգ կենտրոնական հարձակվող»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը։