«Սանթոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստն անձամբ է հայտնել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային Կատալոնիա վերադառնալու իր ցանկության մասին։ Նշվում է, որ Նեյմարը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար:
Բրազիլացու գլխավոր նպատակը փողը չէ, այլ 2026 թվականի աշխարհի առաջնության համար գերազանց մարզավիճակում լինելը,- ընդգծում է աղբյուրը։ Նշվում է, որ «Բարսելոնան» դեռ չի կողմնորոշվել, թե արդյոք ձեռք կբերի Նեյմարին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը 2013-ից 2017 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում»: