Վնասվածքների ճգնաժամը ստիպում է «Մանչեսթեր Յունայթեդին» կիսապաշտպան փնտրել ազատ գործակալների շուկայում:
«Կարմիր» սատանաները կարող են մտածել կիսապաշտպան Պոլ Պոգբային հետ բերելու մասին։ Ֆրանսիացուն կարող է երեք ամսով կարճաժամկետ պայմանագիր առաջարկվել։ Ինչպես գիտեք, Պոգբայի դոպինգային որակազրկման ժամկետը լրանում է մարտի 10-ին։
Սրանից հետո ֆրանսիացին կկարողանա վերադառնալ խաղադաշտ։ Վերջին ամիսներին մամուլը Պոլին կապում է մի քանի ակումբների հետ: Նշենք, որ որակազրկման ժամկետը լրանալուց հինգ օր անց Պոգբան կնշի ծննդյան 32-ամյակը։
Ժամանակին Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 233 հանդիպում՝ դառնալով 39 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։