Ժոան Բակայոկոն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Հոլանդական ՊՍՎ-ի վինգեր Ժոան Բակայոկոն կարող է տեղափոխվել  Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբներից որևէ մեկը, այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա բելգիացի ֆուտբոլիստի համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալն» ու «Լիվերպուլը»։ Հնարավոր գործարքը գնահատվում է 40 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍՎ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը:

Հոլանդիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանում Բակայոկոն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը Էյնդհովենի թիմում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։