«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ և ներկայիս հեռուստահաղորդավար Գարի Նևիլը քննադատել է «կարմիր սատանաների» խաղային կառուցվածքը Անգլիայի առաջնության 25-րդ տուրում Լոնդոնի «Թոթենհեմից» կրած պարտությունից հետո (0:1):
««Մանչեսթեր Յունայթեդի» երկու կենտրոնական կիսապաշտպանների հեռավորությունն ամենևին էլ նույնը չէ։ Տեսեք, թե որտեղ է Ֆերնանդեսը, որտեղ է Կազեմիրոն: Սա խախտում է ֆուտբոլի բոլոր կանոնները։
Սա բացարձակ խելագարություն է։ Թիմի կառուցվածքը սարսափելի է: Կիսապաշտպանության երկուսը բաժանված են: Սա ամոթալի է։ Դա չես տեսնի նույնիսկ մինչև ինը տարեկանների ֆուտբոլում: Նայեք այս տարածությանը կիսապաշտպանությունում: Ես ցնցված եմ»,- Նևիլի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։