«Լիվերպուլը» Վիրջիլ վան Դեյկին փոխարինող է գտել

«Լիվերպուլը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Վիրջիլ վան Դեյկի հավանական փոխարինող, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ։

«Բարսելոնան» պատրաստ է դիտարկել 60 միլիոն եվրոյի առաջարկները:

Այս մրցաշրջանում Արաուխոն 8 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ուրուգվայցու գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։