Կայ Հավերցի վիրահատությունը հաջող է անցել

«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը հայտնել է, որ Դուբայում «զինագործների» մարզման ժամանակ ստացած ազդրի վնասվածքի վիրահատությունը հաջող է անցել։

«Վերջին մի քանի օրերը դժվար էին հաղթահարել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Բայց երեկ լավ օր էր։ Հաջող վիրահատություն և հաղթանակ։

Շնորհակալություն վերջին մի քանի օրվա ընթացքում աջակցության բոլոր հաղորդագրությունների համար, դա իսկապես օգնեց։ Հիմա ես կենտրոնացած եմ լիարժեք մարզավիճակ ձեռք բերելու իմ ուղու վրա և ամբողջ ուժով եմ տրամադրում թիմին»,- Հավերցի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հավերցը «Արսենալում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։