Արնե Սլոտը մեկնաբանել է «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում, որն ավարտվել է մերսիսայդցիների հաղթանակով 2:1 հաշվով։

«Դուք տեսաք, որ այն բանից հետո, երբ մենք գոլ բաց թողեցինք և հաշիվը դարձավ 2։1, այս մրցաշրջանում առաջին անգամ մենք մի փոքր շփոթվեցինք։ «Էվերթոնի» հետ խաղում վերջին րոպեին գոլ բաց թողնելուց հետո այն մի փոքր մնաց մեր գլխում։ Ակնհայտ է, որ այսօրվա հանդիպման վերջում մենք թեթևություն զգացինք, հատկապես այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ չորեքշաբթի», – Սլոտի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 25 տուրից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։