Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 0։1 հաշվով պարտվեց «Թոթենհեմին»։
Այս պարտությունը «Մանչեսթեր Յունայթեդի» համար 13-րդն էր այս մրցաշրջանի առաջին 25 խաղերում։
Ըստ Opta-ի, այս արդյունքը ակումբի վատագույն ցուցանիշն է 1973/74 մրցաշրջանից ի վեր։ Այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 13 անգամ, բայց մրցաշրջանի վերջում դուրս մնաց առաջնությունից։