«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ թվով վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին։
«Եթե ստուգեմ իմ գրասենյակը, այլ մարզիչներից ցավակցական ուղերձներ չեմ գտնի։ Ես Ռուբենին տեսել եմ դիրքերից դուրս խաղացողներով, պահեստայինների նստարանին երեխաներով… բարի գալուստ իմ աշխարհ:
Բայց նա դա ունի մեկ խաղի համար: Հիմա փորձեք այդպես խաղալ երկու ամիս»,- Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այսօր՝ փետրվարի 16-ին, «Թոթենհեմը» սեփական դաշտում Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ առաջին խաղակեսում խփելով մեկ գոլ։