Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կհեռացվի, եթե ընթացիկ մրցաշրջանի վերջում թիմը չկարողանա նվաճել որևէ կարևոր տիտղոս։ Ըստ Relevo-ի՝ մեծ տիտղոսը կնշանակի հաղթել Լա Լիգայի տիտղոսը կամ Չեմպիոնների լիգան:
Միաժամանակ պորտալը նշում է, որ թե՛ «Ռեալը», թե՛ Անչելոտին հակված են շարունակել համագործակցությունը։ Եվ եթե նույնիսկ «Պապա Կառլոն» հեռացվի, նրան կառաջարկեն տեղ ակումբի կազմում, իսկ մարզիչի պաշտոնը կզբաղեցնի Լևերկուզենի «Բայերի» ներկայիս մարզիչ Խաբի Ալոնսոն։
24 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 51 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «սերուցքայինները» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթել են «Մանչեսթեր Սիթիին»։ Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Մադրիդում։