Հանս-Դիտեր Ֆլիկի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հարաբերությունները սրվել են

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի և թիմի դարպասապահ Ինյակի Պենյայի հարաբերությունները ամբողջովին սառել են։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ նրանց միջև տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ Պենյան կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ այժմ մարզչի ու խաղացողի հարաբերություններն էլ ավելի են վատացել։

Հիշեցնենք, որ այս պահին «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը Վոյցեխ Շչեսնին է։ Այս մրցաշրջանում 25-ամյա Պենյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցից վեցում անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։