«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղից հետո (4։0) խոսել է թիմի նորեկի՝ իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի մասին։
«Նիկոյի ներկայությունը մեզ շատ է օգնում խաղերում։ Բայց դա կարող է էլ ավելի լավանալ։ Ակումբն անհավանական ներդրումներ է կատարել ապագայում։
Նա 23 տարեկան է, նա մինի Ռոդրի է։ Սա մեծ հաճոյախոսություն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ռոդրին ճանաչվել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի կազմում հաղթել է EURO-2024-ը, ինչպես նաև «Քաղաքայինների» կազմում դարձել Անգլիայի չեմպիոն։ 2024 թվականի սեպտեմբերին 28-ամյա կիսապաշտպանը խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։