Պաբլո Բարիոսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսին» և «Բավարիան» հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոյի» 21-ամյա կիսապաշտպան Պաբլո Բարիոսի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ այս ակումբները պատրաստ են 70 մլն եվրո վճարել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Ընդգծվում է, որ Բարիոսի պայմանագիրը ներառում է 100 միլիոն եվրոյով վաղաժամկետ խզման կետ։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։