Ֆրենկի դե Յոնգը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը լավատեսորեն է տրամադրված «Բլաուգրանայի» նոր սպորտային նախագծի վերաբերյալ և ցանկանում է շարունակել լինել դրա մի մասը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդացի ֆուտբոլիստը ուրախ է նաև թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի վստահության պատճառով։ Չնայած դրան, կիսապաշտպանն ու նրա գործակալը կարծում են, որ դեռ վաղ է խոսել պայմանագրի երկարաձգման մասին, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Ընդգծվում է, որ դե Յոնգի կողմը պլանավորում է աշխատանքային նոր համաձայնագրի շուրջ քննարկումները սկսել մարտին կամ ապրիլին։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը նույնպես կարծում է, որ պետք չէ շտապել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։ «Բլաուգրանայի» ճամբարը ցանկանում է համոզվել, որ Դե Յոնգը դեռ ի վիճակի է հանդես գալ բարձր մակարդակով։