Լամին Յամալը դեմ է «Բարսելոնայի» նոր տրանսֆերին

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը դեմ է արտահայտվել ակումբի՝ աջ պաշտպանի դիրքում նոր ֆուտբոլիստ ձեռք բերելուն։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, 17-ամյա ֆուտբոլիստը ակումբի ղեկավարությանը հասկացրել է, որ չի ցանկանում, որ «բլաուգրանաները» փոխարինող փնտրեն Ժյուլ Կունդեին, ով ներկայումս թիմի գլխավոր աջ պաշտպանն է։

Նշվում է, որ Յամալին շատ է դուր գալիս Կունդեի հետ նույն եզրում խաղալը։

Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։