Բրահիմ Դիասը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է Todofichajes պորտալը։

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է 25-ամյա վինգերի ծառայություններով։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Դիասի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։

Այս մրցաշրջանում Բրահիմը մասնակցել է Իսպանիայի առաջնության 19 հանդիպման, դառնալով՝ երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։