«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
Ինչպես հայտնում է Inter Live-ը, 27-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Թոթենհեմը»։ Անգլիական ակումբը կարծում է, որ Թյուրամը կկարողանա փոխարինել թիմի նախկին հարձակվող Հարի Քեյնին, և այս ֆոնին լոնդոնյան ակումբը պատրաստ է Թյուրամի համար վճարել մոտ 80 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Թյուրամը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։