Լոնդոնի «Արսենալը» փորձում է ուժեղացնել հարձակման գիծը։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «զինագործները» հետաքրքրված են «Ատալանտայի» 25-ամյա հարձակվող Մատեո Ռետեգիով։ «Զինագործները» պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի համար առաջարկել 55 միլիոն եվրո։
Ռետեգիի պայմանագիրը «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 23 հանդիպման, դառնալով՝ 20 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։