Մարկուս Ռեշֆորդը հույս ունի տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», հույս ունի տեղափոխվել «Բարսելոնա», եթե լավ հանդես գա բիրմինգհեմյան ակումբում։

«Մարկուսը վստահ է, որ եթե նա վերականգնի իր մարզավիճակը «Ասթոն Վիլայում» և սկսի գոլեր խփել, «Բարսելոնան» կվերսկսի իր հետաքրքրությունը նրա նկատմամբ, հատկապես հաշվի առնելով նրա հայտարարված տրանսֆերային արժեքը»,- The Sun-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Անցած ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղեկություններ կային Ռեշֆորդի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին։ Հաղորդվում էր, որ անգլիացի ֆուտբոլիստը մերժել է մի քանի առաջարկ՝ ակնկալելով կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխությունը։