Ալեքս Ֆերգյուսոնը մեկ խաղում կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը թիմը կգլխավորի հարձակվող Ջուզեպպե Ռոսսիի հրաժեշտի հանդիպմանը, որը տեղի կունենա Ֆլորենցիայում մարտի 22-ին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

«Ֆերգյուսոնն իմ առաջին մարզիչն է: Ես մի քանի տարի անցկացրել եմ նրա ղեկավարությամբ։ Ես կարիերայիս այդ փուլում շատ բան չարեցի «Յունայթեդի» համար, բայց Ֆերգյուսոնն ինձ վերաբերվեց այնպես, ասես ես Ռոնալդուն լինեի կամ 1000 գոլի հեղինակ դարձած այլ հաձակվող»,- ասել է իտալացին։

Ռոսին «կարմիր սատանաների» կազմում խաղացել է 2004-ից 2006 թվականներին: Իտալացի հարձակվողը որոշել է ավարտել կարիերան 2023 թվականին։