«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվողին

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Մատեո Ռետեգին գրավել է անգլիական մեկ այլ ակումբի ուշադրությունը։ Ինչպես հայտնում է Caught Offside-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել 25-ամյա հարձակվողին:

Մանկունիացիները պատրաստ են Ռետեգիի համար պայքարել Լոնդոնի «Արսենալի» հետ, որը մտադիր է խաղացողի համար առաջարկել 55 միլիոն եվրո։ «Ատալանտան» իր հերթին ցանկանում է իր առաջատարի համար ստանալ նվազագույնը 60 միլիոն Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Ռետեգին անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 20 գոլի հեղինակ։

Հարձակվողի գործող աշխատանքային պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: