Պեպ Գվարդիոլան՝ Էդերսոնի ռեկորդի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել դարպասապահ Էդերսոնի խաղը։ Շաբաթ օրը բրազիլացին ոչ միայն օգնեց «Քաղաքացիներին» անառիկ պահել «Նյուքասլի» դեմ խաղում (4:0), այլև գոլային փոխանցում գրանցեց:

Էդերսոնը դարձավ Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների ռեկորդակիրը դարպասապահների միջև գոլային փոխանցումների քանակով՝ վեցերորդ անգամ կատարելով գոլային փոխանցում։

«Էդերսոնն այս ցուցանիշով լավագույնն է աշխարհում։ Մեզ անհրաժեշտ էին փոխանցումներ և շարժումներ առաջ, և մենք դա ստացանք այսօր»,- ասել է Գվարդիոլան խաղից հետո տված հարցազրույցում։

«Սիթիի» դարպասապահը երեք գոլային փոխանցում է կատարել Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում: