«Թոոենհեմի» կենտրոնական պաշտպան Միկի վան դե Վենը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Հոլանդացին կարող էր միանալ «Լիվերպուլին» դեռ 2023 թվականի ամռանը, սակայն «Թոթենհեմը» ավելի շուտ հասավ այդ տրանսֆերին:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիվերպուլը» կրկին հետաքրքրված է Վան դե Վենով և կարող է գնել նրան հաջորդ ամառ: 23-ամյա խաղացողին, ամենայն հավանականությամբ, կդիտարկեն որպես Վիրջիլ վան Դեյկի պոտենցիալ փոխարինող, ում պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսին:
Ընթացիկ մրցաշրջանում Միկի վան դե Վենը 12 հանդիպում է անցկացրել «Թոթենհեմի» կազմում՝ կատարելով երկու գոլային փոխանցում: Կենտրոնական պաշտպանի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 55 միլիոն եվրո: