Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սորլոտը կրկին գոլի հեղինակ է դարձել խաղի ընթացքում խաղադաշտ դուրս գալուց հետո: Դիեգո Սիմեոնեն նորվեգացուն դուրս բերեց խաղադաշտ այսօր կայացած «Սելտայի» հետ հանդիպման 79-րդ րոպեին, իսկ նա արդեն 82-ին գոլ խփեց ու հաշիվը սահմանեց 1:1:
Ըստ Opta-ի, Սորլոթը լավագույնն է Եվրոպայի լավագույն հնգյակում այս մրցաշրջանում փոխարինման դուրս գալուց հետո խփած գոլերով: 29-ամյա հարձակվողն այս կերպ դարձել է 6 գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Սորլոթը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է ինը գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։