«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Նյուքասլի» դեմ խաղում թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի ստացած վնասվածքի մասին։
«Երբ նա ընկավ, բոլորը վախեցան։ Բայց նա վեր կացավ և հեռացավ՝ ինչպես միշտ ժպտալով։ Ես նրա հետ չխոսեցի, բայց բժիշկները վատ լուրերով չեկան։ Հուսով եմ, որ նա լավ կլինի, և կխաղա «Ռեալի» դեմ»,- ասել է Գվարդիոլան լրագրողներին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրն ավարտվեց «Մանչեսթեր Սիթիի» ջախջախիչ հաղթանակով «Նյուքասլի» նկատմամբ (4:0):
Հոլանդը խաղադաշտում խաղաց 88 րոպե և գրանցեց մեկ գոլային փոխանցում։ Փետրվարի 19-ին «Քաղաքացիները» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը կանցկացնեն Մադրիդի «Ռեալի» հետ։ Մենամարտը նախատեսված է սկսել Մոսկվայի ժամանակով 23:00-ին: