Պեպ Գվարդիոլան՝ «Նյուքասլի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Նյուքասլի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է թիմի հաջողություն։

«Այսօր մենք հիշեցինք, թե ինչպես էինք խաղում նախկինում և ինչպես չէինք խաղում այս մրցաշրջանում։ Մենք միշտ փորձում ենք այսպես խաղալ, բայց երբեմն ձախողվում ենք։

Ես շատ գոհ եմ հարձակման գծում տեմպից և ինտենսիվությունից: Բացառիկ խաղացին Գոնսալեսն ու Խուսանովը։ Չեմպիոնների լիգա դուրս գալու համար պետք է հաղթենք նման խաղերում: Մենք պետք է այնպիսի ֆուտբոլ խաղանք, որը կուրախացնի մեր երկրպագուներին»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ին տված հարցազրույցում։

«Մանչեսթեր Սիթիի» հաջորդ հանդիպումը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալին» կանցկացնի չորեքշաբթի՝ փետրվարի 19-ին: