SERIE A. «Լացիոն» և «Նապոլին» չպարզեցին հաղթողին

Իտալական Ա Սերիայի 24-րդ տուրի «Լացիո» – «Նապոլի» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Գուստավ Իսակսենը, որին 13-րղ րոպեին պատասխանեց Ջիակոմո Ռասպադորին։
46-րդ րոպեին Ադամ Մարուշիչը ինքնագոլի հեղինակ դարձավ և «Նապոլին» առաջ անցավ հաշվի մեջ։ Խաղավերջում, 87-րդ րոպեին Բուլայե Դիան հավասարեցրեց խաղի հաշիվը։

 

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝

Standings provided by Sofascore