Հարձակողական ոճի կիսապաշտպան Ամադ Դիալոն վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Մտավախություն կա, որ 22-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում այլևս չի խաղա, հաղորդում է Daily Mail-ը:
Դիալոյի կորուստը հարված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի համար։ Այս մրցաշրջանում Ամադը անցկացրել է 36 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդն է։ Ամորիմի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, «Թոթենհեմի» հետ արտագնա խաղում: