ՈւԵՖԱ-ն հրապարակել է ընթացիկ մրցաշրջանում եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է ընթացիկ մրցաշրջանում եվրոպական ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։

Առաջին տեղում «Լիվերպուլն» է, որը զբաղեցրել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տեղը։ «Բարսելոնան» երկրորդն է, իսկ եռյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալը»։