Այժմ ընթանում է Պրեմիեր Լիգայի «Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ» հանդիպումը։ Առաջին խաղակեսի միջնամասում տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, իսկ դարպասապահ Էդերսոնը գոլային փոխանցում կատարեց Օմար Մարմուշին:
Էդերսոնն այժմ ունի 6 գոլային փոխանցում Անգլիայի Պրեմիեր լիգայում: Սա մրցաշարային նոր ռեկորդ է դարպասապահների շրջանում, հաղորդում է Opta-ն։ Նախկինում Էդերսոնը ռեկորդը կիսում էր լավագույն ցուցանիշը Փոլ Ռոբինսոնի հետ։
Այս դարպասապահը հինգ գոլային փոխանցում է կատարել։ Հարկ է նշել, որ Էդերսոնն Անգլիայի ընթացիկ առաջնությունում կատարել է իր վեց գոլային փոխանցումներից երեքը։