«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ․ «Նա նման է Մեսսիին»

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Մարտին Կեունը բարձր է գնահատել լոնդոնյան թիմի երիտասարդ հարձակվողական ոճի կիսապաշտպան Իտան Նվաներիի որակը:

«Այդ փոքրիկ հպումները և շարժումները․․․ Ես նույնիսկ չեմ ուզում ասել, բայց նա նման է Մեսսիին: Չեմ ցանկանում ավելի շատ ճնշում գործադրել նրա վրա, բայց նա հիանալի խաղացող է, ով խաղում է վստահորեն:

Երբ Բուկայո Սական վերադառնա, Միկել Արտետան լավ խնդիր կունենա լուծելու, նա պետք է որոշի, թե ինչպես օգտագործել երկու ֆուտբոլիստներին»,- ասել է Կեունը TNT Sports-ին տված հարցազրույցում։

Իթան Նվաներին մարտին կնշի իր 18-ամյակը։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Արսենալը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Լեսթերին»: