«Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպան Մարկ Կասադոն մոտ ապագայում կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»։
Ինչպես տեղեկացնում է Cadenaser españa-ն, «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձեր կանի ձեռք բերել կատալոնական ակումբի 21-ամյա սանին։
Այս մրցաշրջանում Կասադոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ: