Կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագան մնում է անորոշ։ Գործող պայմանագիրը խորվաթին կապում է Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
Հստակ չէ, որ «սերուցքայինները» կպահեն Մոդրիչին, քանի որ աշնանը նա կդառնա 40 տարեկան։ Ինչպես հայտնում է Nogomania-ն, Մոդրիչը ամռանը կարող է տեղափոխվել «Մոնտերեյ»։
Մեքսիկական ակումբում Լուկան կարող է հանդես գալ Սերխիո Ռամոսի հետ. փորձառու պաշտպանը վերջերս պայմանագիր է կնքել:
Նշվում է, որ Ռամոսը կարող է դերակատարում ունենալ Մոդրիչի տեղափոխության հարցում։ Լուկա Մոդրիչը կարող է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Մոնտերեյ» արդեն հունիսի սկզբին՝ աշխարհի ակումբային առաջնությունից առաջ։