«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաջորդ մրցաշրջանում հանդես կգա կատալոնական ակումբում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 36-ամյա Լևանդովսկու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ինքնաբերաբար կերկարաձգվի մինչև 2026 թվականի ամառ, եթե հարձակվողը խաղադաշտ դուրս գա «բլաուգրանայի» հաջորդ խաղում։
Հարձակվողը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։