Երևանի «Արարատը» նոր ֆուտբոլիստներ ունի, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Թիմի կազմը համալրել են գվինեացի ֆուտբոլիստներ Ալսենի Տուրեն և Ամադու Դիակիտեն։ Նրանք երևանյան թիմին միացել են Գվինեայի «Ուակիրյա» ակումբից։
Ալսենի Տուրեն հանդես է գալիս որպես կենտրոնական կիսապաշտպան, իսկ Ամադու Դիակիտեն՝ կենտրոնական հարձակվող է։