«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ կորուստ ունի «Թոթենհեմի» դեմ խաղից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է լրագրող Լորի Ուայթվելը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մի քանի շաբաթ։

Բացի այդ, Մանուել Ուգարտեն և Թոբի Կոլյերը, ինչպես նշվում է, խնդիրներ են ունեցել մարզումների ժամանակ: Երկու ֆուտբոլիստներն էլ մոտ ժամանակներս բուժզննում կանցնեն։

«Թոթենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 16-ին։