Բրազիլացի լեգենդ Ռոնալդոն մեկ այլ լեգենդար բրազիլացու՝ Ռոմարիոյի վարած բլոգի ժամանակ նշել է իր կարիերայի լավագույն ու վատագույն խաղընկերների անունները։
«Իմ կարիերայում լավագույններն էին Ռոնալդինյոն՝ հավաքականում, և Զիդանը՝ ակումբային մակարդակում։ ‘Զիզուն տեխնիկապես անթերի էր և ամեն ինչ հեշտ էր դարձնում», – նշել է Ռոնալդոն՝ ընդգծելով նրանց բացառիկ տաղանդն ու խաղի ինտելեկտը։
«Թոմաս Գրավեսենին՝ Ֆուտբոլում շատ թույլ էր, բայց հիանալի մարդ։ Իսկ հավաքականի մակարդակում ամենավատը Ամարալին էր՝ նա շատ էր վազում, բայց 10 գնդակ խլում էր ու 9-ը կորցնում», – ասել է Ռոնալդոն։