«Ռոման» ՈՒԵՖԱ-ին բողոք կներկայացնի «Պորտուի» դեմ խաղի մրցավարության կատարած սխալների համար։
Եվրոպա լիգայի խաղարկությունում թիմերի միջև փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կայացավ Պորտուում և ավարտվեց ոչ-ոքի (1:1):
Հանդիպումից հետո հռոմեացիների գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին դժգոհություն է հայտնել հանդիպման մրցավարների աշխատանքից։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, «Ռոման» պաշտոնական բողոք կուղարկի ՈւԵՖԱ՝ այս հանդիպման մրցավարական որոշումներից դժգոհելու պատճառով։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին Հռոմում։