Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մոտ ժամանակներս Մադրիդի «Ռեալի» ղեկին կարող է փոխարինել Կառլո Անչելոտտիին։ Իսպանացի մարզիչը «Ռեալի» հարցում պայմանավորվածություն ունի «դեղագործների» ղեկավարության հետ՝ եթե մարզիչը հրավիրվի «Արքայական» ակումբ, ներկայիս գործատուները նրան չեն պահի։
Ըստ Relevo-ի՝ «Ռեալը» ներկայումս վստահում է Անչելոտտիին, բայց եթե ընթացիկ մրցաշրջանում թիմը չկարողանան հաղթել Չեմպիոնների Լիգան, Լա լիգան կամ Իսպանիայի գավաթը, իտալացին այս ամառ իր տեղը կզիջի Ալոնսոյին։
Երկու մասնագետների գործող պայմանագրերը հաշվարկված են մինչև 2026 թվականի կեսերը։