Վինիսիուսը բավականին մեծ աշխատավարձ է պահանջում Մադրիդի «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ցանկանում է տարեկան ավելի քան 25 մլն եվրո վաստակել, եթե նոր պայմանագիր կնքի թիմի հետ։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։

Նշվում է, որ նման աշխատավարձը բրազիլացուն կդարձներ «Լոս Բլանկոսի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Այժմ նա վաստակում է նույնքան, ինչ Կիլիան Մբապպեն ու Ջուդ Բելինգհեմը՝ տարեկան 15 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիայում խոսվում է, որ Վինիսիուսին հինգ տարվա ընթացքում առաջարկում են մեկ միլիարդ եվրո, կամ տարեկան 200 միլիոն։

Վինիսիուսի գործակալն արդեն երկու հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ։ Սկզբում բրազիլացու պահանջները մերժվել են, երկրորդում՝ ֆուտբոլիստից խնդրել են բացատրել, թե ինչ է ուզում և ինչ պատճառներով։ Այժմ սպասվում է երրորդ հանդիպումը, որտեղ կողմերը կփորձեն համաձայնության գալ։