«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հայտնել է, որ ակումբը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը 34-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ։
«Եթե Շչեսնին գոհ է ամեն ինչից, ապա մենք պատրաստ ենք քննարկել երկարաձգման տարբերակը, քանի որ նա այն ֆուտբոլիստն է, ով կարող է մեզ շատ բան տալ հաջորդ մրցաշրջանում։
Ես դեռ չգիտեմ նրա ծրագրերի մասին։ Մենք դեռ չենք խոսել այս մասին, բայց մոտ ապագայում անպայման կխոսենք»,- Դեկուի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերի միջև գործող համաձայնագիրը ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։