ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին։
Ֆրանսիացին 2025 թվականին անցկացրած 8 խաղում խփել է 15 գոլ։ Հոկտեմբերին Էնրիկեն Դեմբելեին դուրս թողեց Չեմպիոնների Լիգայի հայտացուցակից։
«Լավագույն բանը, որ ես արեցի, թույլ չտվեցի նրան խաղալ Լոնդոնում «Արսենալի» դեմ (0։2), չնայած ինձ խիստ քննադատության ենթարկեցին։ Սա տարվա իմ լավագույն որոշումն էր։ Մնացածը նա ինքն է արել»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։