Անգլիական գրանդը հետաքրքրված է «Լայպցիգի» 22-ամյա պաշտպանի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Լայպցիգի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Կաստելլո Լուկեբայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն, ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագրում կա 90 միլիոն եվրո ազատման կետ։

Գերմանական թիմում պաշտպանը հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում Լուկեբան բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։